Բուն հարսանիքի ժամանակ իսկական իրարանցում է առաջացրել (տեսանյութ)
Այսօր ավելի հաճախակի են ամուսնական զույգերը կենդանիների կամ թռչունների ընտրում՝ ամուսնական մատանիներն իրենց փոխանցելու համար: Դա, կարծես, շատ հետաքրքիր և հիշարժան է դարձնում հարսանիքը, բայց երաշխիքը, որ ամեն ինչ կանցնի ըստ պլանավորածի, ոչ ոք չի կարող տալ:
Մեծ Բրիտանիայում Ջենի Էրոուսմիթի և Մարկ Վուդի հարսանիքի ժամանակ բուն իսկական իրարանցում է ստեղծել: Ըստ սցենարի բուն պետք է մոտենար զույգին և փոխանցեր մատանիները: Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ, միայն թե ոչ ճիշտ ժամանակին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նախ բուն որոշել է թռչել փեսացուի մոտ և կանգնել նրա ձեռքին, իսկ այնուհետև շրջել է գլուխը, և թռել վկաներից մեկի մոտ: Սկզբում վկան փորձել է բռնել թռչունին, սակայն վախենալով թափահարվող թևերից՝ ընկել է աթոռից և ստիպել ողջ դահլիճին բարձրաձայն ծիծաղել: