Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա քաղաքացին պնդում է, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում քրոջ նորածին երեխան մահացել է
Երեկ՝ ապրիլի 3-ին, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արման Հ.-ն դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի բնակիչ իր քույրը՝ 29-ամյա Ա. Հ.-ն, ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո նորածնի հետ քրոջը տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բկ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արման Հ.-ն հայտնել է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածնին հետազոտել են և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Չոբանյանի՝ մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է։
Փաստի առթիվ ոստիկանության Շնգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքւոմ նյութեր են նախապատրաստվում։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տեսակետը։