Երևանում տանտիրոջ դին հայտնաբերվել է ննջասենյակի հատակին
Ապրիլի 3-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1928 թ. ծնված Գ. Գ.-ի դին: