Սիրուշոն և «System of a Down» խմբի նախկին թմբկահար Ջոն Դոլմայանը դուետ կունենան (տեսանյութ)
Սիրուշոն «Instagram»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «System of a Down» խմբի նախկին թմբկահար, հայտնի Ջոն Դոլմայանի մասնակցությամբ:
Երգչուհին իր միկրոբլոգում գրել է. «Հաճելի էր աշխատել աշխարհի ամենալավ թմբկահարներից մեկի հետ: Այսպիսով, այո, Ջոնը և ես միասին երգ ձայնագրեցինք իր սոլո ալբոմի համար, որը, հուսով եմ, շուտով կթողարկվի»: