Հայկական արմատներով թուրքերի մասին ճշմարտությունը կարող է Թուրքիայում քաղաքացիական պատերազմ հրահրել
The New York Times թերթը հրապարակել է «Ո՞վ է թուրքը» հոդվածը. Ամեն ինչ բարդ է», որտեղ նա խոսել է Թուրքիայի բնակչության էթնիկ ծագման մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Դարերի ընթացքում թուրքական պետությունը իր քաղաքացիներին պարտադրել է խիստ ազգային ինքնություն, որը բացառել է էթնիկությունը և ընդգծել է «մաքուր» թուրքամետությունը: Այժմ ռասայական մաքրությունը սկսել է փլուզվել: Թուրքական հասարակության մեջ «ոչ մաքուր» ծագում ունեցողների ներկայացուցիչները մտահոգված են‚ որ եթե բացահայտվի իրենց ծագումնաբանությունը‚ ապա կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել‚- գրել է հոդվածի հեղինակ՝ թուրքահայ Կայա Գենչը:
Լրագրողը նշում է, որ հրատարակված ռեգիստրները բուռն արձագանք է ունեցել և «հազարավոր մեկնաբանություններ» հրապարակումներում, որտեղ մարդիկ կիսում են ճշմարտությունն իրենց ծագման մասին և նշում են, որ ռեգիստների օգնությամբ շատ թուրքեր իրենց տոհմերի մեջ հայտնաբերել են հայկական հետք:
«Երկար ժամանակ ազգային ինքնությունը համարվում էր ազգային անվտանգության խնդիր: Օսմանյան հայերի մեծամասնությունը մահացել է 1915 թ. հարկադիր արտաքսման արդյունքում, իսկ մնացածն ընդունել են իսլամը՝ գոյատևելու համար: Այս մասին խոսակցությունները ընտանեկան գաղտնիք էին. Հայերի մի քանի սերունդներ տեղեկացել են իրենց նախնիների մասին, երբ արդեն մեծահասակ են եղել», - գրում է Կայա Գենչը: