Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով կժամանի Թուրքիա (տեսանյութ)
ՌԴ նխագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին: Այս մասին գրում է 5-tv.ru-ն:
Բացի այդ Անկարայում տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև:
Հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի այդ Ռուսաստանի և Թուրքիայի նախարարները վիդեո կոնֆերանսով կտան «Аккую» ատոմակայանի առաջին էներգաբլոկի կառուցման մեկնարկը: Դրանից հետո Պուտինը և Էրդողանը քննարկում կանցկացնեն: Քննարկվող թեմաներից են լինելու «Турецкий поток» գազամուղի շինարարությունը, ռուսական զինվորական S-400 համալիրների՝ Անկարային մատակարարման արագացումը և տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: