8-ամյա երեխայի վիրահատությունն ավարտվել է. նրա վիճակը կայուն է. Արա Մինասյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը հայտնել է, որ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը րոպեներ առաջ ավարտվել է:
Վիրահատությունը նորմալ է անցել, երեխայի վիճակը կայուն է:
Արա Մինասյանի խոսքով՝ աղջիկը դեռ մոտ երկու շաբաթ հիվանդանոցում կմնա, սակայն նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: