Այս պահին ճիշտ չի լինի խոսել մեղավորների մասին. Դավիթ Տոնոյան
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ևս ժամանել է Հյուսիսային պողոտա, որտեղ «Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ պետք է ստուգումներ անել՝ պատճառները պարզելու համար: Նա ենթադրել է, որ կարող է ճնշումը շատ եղած լինել, կամ կարող էին այլ խնդիրներ առաջանալ՝ կապված ճնշման հետ:
Նախարարը հավելել է, որ այս պահին ճիշտ չի լինի խոսել մեղավորների մասին:
Նախնական տվյալներով՝ թթվածնի բալոնն է պայթել, որը կապված է եղել գարեջրի սարքի հետ: