«Բուրգեր քինգի» պայթյունի հետևանքով տուժած 8 տարեկան աղջնակի կյանքին վտանգ է սպառնում
Ոստիկանները և ԱԻՆ-ի աշխատակիցները շարունակում են աշխատել Հյուսիսային պողոտայի «Քինգ Բուրգեր»-ի տարածքում, որտեղ, ինչպես գիտենք, պայթյուն է տեղի ունեցել:
ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը պայթյունի դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ վիրավորներից մեկի կյանքին վտանգ է սպառնում: Հայտնի է նրա ինքնությունը՝ 8 տարեկան Մարկոսյան Ռուբինա: Սննդ կետում է եղել նաև նրա 6 տարեկան եղբայրը: