Թե ինչու հրաժարական տվեց Կեմերովոյի շրջանի ղեկավար Աման Տուլաևը
Կեմերովոյի հայտնի ողբերկգական դեպքից հետո հրաժարակն է տվել կեմերովոյի նահանգապետ՝ Աման Տուլաևը։ Այն ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հրաժարականը ռուսական քաղաքականության առանձնահատկությունների մի շարք խնդիրների մասին է խոսում ու այն բացահայտում տրաբեր տեղերից։ Աման Տուլաևը Նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է 1990 ականների վերջից, ու կարելի է ասել ամբողջ կյանքում եղել է այդ պաշտոնին։ Մի քանի անգամ առողջական վիճաներից ելնելով բուժվել, սակայն վերադարձել է ու սիբիրի շրջանի այս հատվածը յուտատեսակ այնքանով, որ Տուլաևը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ռուսական քաղաքականության մենթալիտետի տիպիկ կրող է։ հին բյուրոկրատ, սովետական անցյալով, որ դասական սուլթանին հարիր պահվածքով կատարել է վարչարարի իր պարտականությունները ամենայն սրբությամբ։ ընտրություններում Կուզբասի շրջանը ապահովել իշխանության օգտի գրեթե 95ն տոկոս ձայն, այսինքն այն շրջաններից է որտեղ իշխանոււթյունները երբեք խնդիրներ չեն ունեցել, ավելին՝ պլանը միշտ գերակարատվել է։ Տուլաևն իրն հերթին վերահսկել է նահանգի բիզնես շրջանառությունը, միջավայրը, իսկ վերահսկել ասելով նկատի ունենք հստակ դերաբաշխումը, որը թույլ է տվել խուսափել շահեր բախումից, կամ համենայն դեպս այդ շահերի բախման էսկալացիայից։
Սակայն տուլաևի հրաժարականը ավելի շատ պայմանավորված է ոչ թե տեղի ունեցածի հանդեպ նրա՝ անձնական մոտեցումներից, այլ ավելի շատ երևի ռւոսական քաղաքականության փոփոխության մասով։ Պուտինը այլևս տարբերակ չունի հանդւորժելու գործող վերնախավի ավանդույթները, հետևաբար եթե նա գնում է փոփոխությունների ապա դրանք ոչ թե ցանկություն են, այլ ավելի շուտ արդեն պարտադրված, տեղ-տեղ նաև ուշացած։ ինչու հրաժարվել հնից, եթե այն սրբորեն կատարում էր իր վրա դրված առաջադրանքը։ Եվ ուրեմն հրաժարականը ավելի շատ նշանակում է այն, որ ռուսական էսթաբլիշմենտը այս փուլում կանգնու է պուտինի կողքին ու որոշակիորեն զիջում սեփական դիրքերը երկրի ներսում։ Սա շատ կարևոր մեսիջ է արևմուտքի համար, որովհետև կարող է կարծիք ստեղծվել, որ հեռացածները կարող են դուրս գալ պուտինի դեմ՝ սակայն կարծում ենք, այս փուլում դա դժվար թե տեղի ունենա։
Գրիգոր Սաղաթելյան. Ֆեյսբուք: