Ինչպես է Քարդաշյան-Ջեններ ընտանիքը նշել Զատիկը (լուսանկարներ)
Զատիկը ընտանեկան տոն է, երբ աստղերը փորձում են հնարավորինս շատ ժամանակ տրամադրել միմյանց, հավաքվելով նույն սեղանի շուրջ հարազատների և ընկերների հետ: Այդպես արեց նաև Քարդաշյան-Ջեններ ընտանիքը` գնալով Քրիս Ջենների տուն: Այս մասին հաղորդում է Znamenitka.ru-ն:
Այսպիսով, ընտանիքի ամենափոքր անդամների համար Քրիսը պատրաստել էր առանձին սեղան, որը զարդարված էր տոնի թեմայով:
Տոնակատարությանը եկել էին Քայլի Ջենները Թրևիս Սքոթի և դստեր՝ Սթորմիի հետ, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց երեխաների հետ, Քորթնի Քարդաշյանն իր երեխաների հետ, ինչպես նաև ընտանիքի ընկերները, որոնց համար պատրաստվել էր առանձին սեղան: Այն զարդարված էր վարդագույն ծաղիկներով, ինչպես նաև նորաձև սպասքով: