Իրաքում կատուների համար հյուրանոց է բացվել (տեսանյութ)
Իրաքի Բասրա քաղաքում կատուների համար հյուրանոց է բացվել: Մեկ գիշերն արժե 4.2 դոլար: Կենդանուն տրվելու է քնելու համար հատուկ տեղ: Այնտեղ նա բժշկական զննություն կանցնի, ինչպես նաև կսնվի: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Անասնաբույժ-ուսանող Ահմեդ Թահեր Մեկկին իր տունը կատուների համար համարավետ հյուրանոցի է վերածել: Ըստ վերջինիս՝ սա առաջին նմանատիպ հյուրանոցն է պետությունում: