Քիմ Քարդաշյանը որդու և փոքրիկ դստեր նոր լուսանկարն է հրապարակել
Այս անգամ նա ներկայացրել է կրտսեր դստեր և որդու լուսանկարը, որում ակնհայտորեն երևում է փոքրիկների միջև կապվածությունը:
Լուսանկարը, որում 2-ամյա Սեյնթը համբուրում է 2 ամսական քույրիկին՝ Չիկագոյին, Քիմը հրապարակել է կից գրառմամբ. «Նա այնքան շատ է սիրում նրան»:
Հիշեցնենք, որ Քիմի և ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին՝ փոխնակ մոր օգնությամբ: