Նույն անձը մեկ ամսում 7 անգամ գրպանահատություն է արել, ամեն անգամ բերման են ենթարկել ու ազատ արձակել (տեսանյութ)
45-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գողացել են դրամապանակը: Նախնական հաշվարկով նրան պատճառվել էր 200 հազար դրամից ավելի վնաս: Մարտի 5-ին հանցագործությունը բացահայտվել է, կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Ասատուր Հ.-ն: Նա ստորագրությամբ բաց է թողնվել:
Դրանից ընդամենը 2 օր անց՝ մարտի 7-ին, ահազանգ է ստացվում, որ երթուղային ավտոբուսում գողացել են 25-ամյա աղջկա դրամապանակը: Պարզվել է, որ հեղինակը կրկին Ասատուրն է:
Մարտի 13-ին կրկին Ասատուր Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանություն: պարզվել է, որ դրանից 10 րոպե առաջ ավտոբուսում մի կնոջից հեռախոս էր գողացել:
Դրանից ևս 4 օր անց՝ մարտի 17-ին, Ասատուրը կրկին դրամապանակ է գողացել:
Նա գրպանահատություն է արել նաև մարտի 26-ին ու 27-ին ու էլի խոստովանել: