Սաակաշվիլին պատմել է Ուկրաինա վերադառնալու ծրագրի մասին
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կիսվել է իր ծրագրերով‚ թե երբ և ինչպես է նա պլանավորում վերադառնալ Ուկրաինա: Այս մասին ուկրաինական «NewsOne» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է հայտնել Սաակաշվիլին:
«Հենց Կիևի կենտրոնում հավաքվեն շատ մարդիկ‚ ես պարտադիր հենց այդ օրը կվերադառնամ: Ես կնստեմ ինքնաթիռ և պարզապես կթռչեմ Բորիսպոլ: Չեմ անցնի լեռնային արահետներով‚ պարզապես կնստեմ ինքնաթիռ»‚- ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Սաակաշվիլին մեկնաբանել էր ուկրաինական իշխանությունների որոշումը՝ իր մուտքը մինչև 2021 թվական արգելելու մասին՝ հայտնելով. «Ինձ հետ կամ առանց ինձ‚ այս իշխանության վերջն արդեն եկել է‚ և ես տուն կվերադառնամ արդեն շատ շուտով»: