Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վանաձորցի 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Ցականյանը Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյաթազա գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 35 MT 379 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի քարերի և հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Ցականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով: