Մոսկվայում տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի նիստ
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018թ. մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին, Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների միջև միջազգային պայմանագրերի, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն կազմակերպությունների մասին համաձայնագրի նախագծին: