Ստեղծվել է ռոբոտ-տանկ‚ որը գարեջուր է մատակարարում (տեսանյութ)
Բալաժ Սայմոնը ներկայացրել է «գարեջրի տանկը»‚ որը նա կարողացել է հավաքել մանկական խաղալիքի և «Amazon Alexa»-ի ձայնային օգնականի հիման վրա: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Next Web»-ին:
Սայմոնի սարքավորումը ստեղծվել է մանկական խաղալիքից՝ «Raspberry Pi» միկրոհամակարգչից‚ որպես «ուղեղ» ներկայանում է «Amazon Alexa» ձայնային օգնականը: Տանկի ներսում բարձրացվող մեխանիզմ կա‚ որն առաջ է բերում գարեջրի շիշը: «Տանկը» կարող է մոտենալ տիրոջը նրա հրամանով: Նաև ծրագրավորողը սովորեցրել է մեքենային իրեն հետևել:
«Ես կարող եմ հրամայել նրան‚ և տանկը կհետևի ինձ ամենուր‚ որտեղ կգնամ: Երբ ես գարեջուր եմ խնդրում‚ այն պարզապես տալիս է ինձ»‚- պատմել է նա: