10-ամյա հայուհի Սառա Աբրահամյանը ցնցել է «Ձայն. Երեխաներ»-ի ժյուրիի անդամներին
Սառա Աբրահամյանը դարձել է «Ձայն» հեռուստաշոուի բացարձակ ֆավորիտը։
Պոլինա Գագարինայի «Դրաման այլևս չկա» երգը Աբրահամյանի կատարմամբ մրցույթի սիրահարները YouTube–ում լսել են ավելի քան միլիոն անգամ։
Հրապարակումից կարճ ժամանակ անց տեսագրությունն ունեցել է ավելի քան 1,2 միլիոն դիտում։ Նախագծի երկրպագուները դրական մեկնաբանություններով են ողողել աղջկան։
«Շատ լավ աղջիկ է։ Հիանալի ձայն ունի։ Խելացի աղջիկ և գեղեցկուհի», – գրել է օգտատեր Լարոչկան Վլադիմիրից։
Կույր լսումների ժամանակ Սառան բառացիորեն նվաճել է հանդիսատեսի և մրցույթի ժյուրիի սրտերը Պոլինա Գագարինայի երգերից մեկի փայլուն կատարմամբ։
Սառային աջակցող խումբը մրցույթի «Կույր լսումներ» փուլում նույնիսկ հուզվել է աղջկա ելույթի ժամանակ։ Դահլիճը հոտնկայս ծափահարել է նրան։