Բժիշկները հիվանդ կնոջ մարմնից 2350 քար են հանել
Մումբաի քաղաքում բժիշկները 30 րոպե տևողությամբ վիրահատություն են անցկացրել‚ որի ընթացքում հիվանդ կնոջ ստամոքսից 2350 քար են հանել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «ZeeNews»-ին:
50-ամյա կինը գիտեր խնդրի մասին 2016 թվականի սեպտեմբերից‚ սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկել. մինչ այդ բժիշկները նրան խորհուրդ չէին տալիս վիրահատվել‚ կինը խնդրի լուծման այլընտրանքային ձևեր էր որոնում: Երբ ցավն անտանելի է դարձել‚ նա որոշել է դիմել վիրահատական միջամտության:
30 րոպե տևողությամբ լապարոսկոպիկ գործընթացի ընթացքում‚ երբ ոչ մեծ ճեղք է արվում և վիրահատությունն անցկացվում է տեսախցիկի օգնությամբ‚ բժիշկները հանել են բոլոր քարերը և ապշել են դրանց թվից;
Եվ սա դեռ քարերի ռեկորդային թիվ չէ. 1983թ-ին գերմանացի հիվանդի օրգանիզմից 3110 քար են հանել: