17-ամյա աղջկան բռնաբարած 2 տղամարդկանց մերկ դուրս են բերել փողոց, որտեղ անցորդները հարվածներ են հասցրել նրանց (տեսանյութեր)
Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Աինկիոնգ գյուղի բնակիչները ծեծի են ենթարկել տղամարդկանց, ովքեր բռնաբարել են 17-ամյա աղջկան: Հասարակության վրդովված ներկայացուցիչներն անտարբեր չեն մնացել և հարվածներ են հասցրել նրանց, ովքեր մերկ կանգնած էր անձրևի տակ՝ ձեռքերը հետևում կապված: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Բռնաբարված աղջիկը դեպքի հաջորդ օրը դիմել է ոստիկանություն, սակայն հասարակությունը չի սպասել ոստիկանության արձագանքին և անձամբ է քայլեր ձեռնարկել՝ նրանց պատժելու համար: