Չինաստանում բացվել է մեքենա վաճառող առաջին ավտոմատը (լուսանկարներ)
Գուանչժոուում հնարավորություն է ստեղծվել փորձարկելու և ավտոմեքենան գնելու սարքավորման օգնությամբ: Սա «Ford»-ի և չինական ինտերնետ-գիգանտ «Alibaba»-ի համագործակցության արդյունքն է:
«Ավտոմեքենա ձեռք բերելը կդառնա այնքան հեշտ, որքան մեկ շիշ կոլա գնելը»,- հայտնել է Յույ Վեյը՝ «Alibaba»-ի դուստր ձեռնարկություն «Tmall.com»-ի ղեկավարը: