Երբ բնազդները քեզ սխալ են հուշում, բարդ է վերադառնալ պայքարին. Լևոն Արոնյան (տեսանյութ)
Լևոն Արոնյանն անդրադարձել է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում ձախողվելու պատճառներին:
«Բարդ է ասել, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ գլխավոր պատճառը վատ մեկնարկն էր: Իսկապես շատ վատ պարտիաներ անցկացրեցի մեկնարկում: Որոշ պարտիաներում 50:50 իրավիճակ էր, և չկարողացա հաջողության հասնել: Երբ քո բնազդները սխալ են հուշում, բարդ է դրանից հետո հետ գալ պայքարին: Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Հենց նրանց համար էլ խաղում եմ»,- նշել է Արոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Արոնյանը վերջին տեղով ավարտեց Հավակնորդների մրցաշարը: