Ֆաբիանո Կարուանան՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Ֆաբիանո Կարուանան հաղթանակով ավարտեց Հավակնորդների մրցաշարի վերջին տուրի պարտիան՝ առավելության հասնելով Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Նա 14 հնարավորից վաստակեց 9 միավոր՝ անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար:
Հաղթելով Հավակնորդների մրցաշարում՝ Կարուանան հնարավորություն ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: