Յուրա Մովսիսյանի հրավիրման հարցը փակված է ֆեդերացիայի նախագահի կողմից. Արթուր Պետրոսյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ընկերական խաղում Լիտվայի թիմից կրած պարտությունը՝ պատասխանելով նաև Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին հարցին:
«Յուրա Մովսիսյանի հրավիրման հարցը փակված է ֆեդերացիայի նախագահի կողմից: Չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- նշել է Արթուր Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը լիտվացիներին պարտվել է 0:1 հաշվով: