Լևոն Արոնյանը վերջին տեղով ավարտեց Հավակնորդների մրցաշարը
Լևոն Արոնյանն ավարտեց իր ելույթները Հավակնորդների մրցաշարում: Վերջին՝ 14-րդ տուրում նա սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվել է 17-րդ քայլում:
Առաջատար Ֆաբիանո Կարուանան սևերով հանդիպել է ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ, այս պահին ընթանում են նաև Սերգեյ Կարյակին-Դին Լիրեն և Վլադիմիր Կրամնիկ-Շաքրիյար Մամեդյարով պարտիաները:
Լևոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և եզրափակել է մրցաշարային աղյուսակը: