Խաղադաշտ մտած երկրպագուն համբուրել է Ռոնալդուին (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի և հոլանդացիների միջև ընկերական խաղի ժամանակ երկրպագուներից մեկը ներխուժել է դաշտ և համբուրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Նա նաև հասցրել է սելֆի անել 33-ամյա ֆուտբոլիստի հետ։
Դրանից հետո Պորտուգալիայի հավաքականին մոտեցել է մեկ այլ երկրպագու, որը եղել է «Ռեալի» մարզաշապիկով։
Շվեյցարիայում կայացած խաղում Ռոնալդուն փոխարինվել է 68-րդ րեպեին, երբ նրան մոտեցել է նաև երրորդ երկրպագուն։ Այդ խաղում պորտուգալացի հարձակվողն այս մրցաշրջանում առաջին անգամ դիպուկ հարված չի կատարել մրցակցի դարպասին, իսկ պորտուգալացիները պարտվել էին 0։3 հաշվով։