Ինչ որ ուժեր տեղեկատվական և հոգեբանական գրոհ են սկսել Արցախի ոստիկանության և մարդու իրավունքների պաշտպանի վրա
Ինչ որ ուժեր տեղեկատվական ու հոգեբանական գրոհ են սկսել Արցախի վրա, այս անգամ էլ թիրախավորելով Արցախի Հանրապետության ոստիկանությանն ու մարդու իրավունքների պաշտպանին։
Օգտագործելով մի աղջնակի (կամա թե ակամա), որն իրեն «աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ)» է համարում, շատ վարժ տեքստով ներկայացնում է մի պատմություն, որտեղ թիրախավորված են երկու նշանակետ։
1. Իր պատմության ոստիկանների ենթադրյալ արտահայտությունների միջոցով սրել Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնակչության միջև փոխհարաբերությունները, հատկապես՝ ՀՀ բնակչությանը տրամադրել Արցախի դեմ։
2. Վարկաբեկելով Արցախի օմբուդսմենին՝ վարկաբեկել Արցախի ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանվածությունը, որոնք միջազգային դիվանագիտական հարթակում հայկական հաղթաթղթերից են բանակցությունների ժամանակ՝ բացառելով կայացած ժողովրդավարական արժեքներով Արցախի վերադարձը բռնապետական Ադրբեջանի կազմ։
Հ.Գ. Նման պատմություններ լսելիս՝ չշտապենք տրվել հույզերին, փորձենք հասկանալ իրականությունը, որը շատ դեպքերում ստվերված է։
Արթուր Եղիազարյան. Ֆեյսբուք։