ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում հանցավոր խումբ է ձերբակալել
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Ազգային անվտանգության ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալություններ է իրականացրել:
Մեր տեղեկություններով ձերբակալված հանցավոր խմբի բոլոր ներկայացուցիչները աշխատում են օդանավակայանում, նրանց մեջ կան նաև ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչներից:
Operativ.am-ին հաջողվեց պարզել, որ հանցավոր խումբը զբաղվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, ինչպես նաև Էկոնոմ դասով երթևեկողներին տրամադրել է Բիզնես դասի թանկարժեք տոմսեր՝ մոտ 100 դոլարով: