Հավակնորդների մրցաշար․ Լևոն Արոնյանը կրեց հերթական պարտությունը
Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր անցկացվեց նախավերջին՝ 13-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը կրեց հերթական պարտությունը։
Նա սև խաղաքարերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ՝ պարտվելով 39-րդ քայլում։ Արոնյանը Կարուանային պարտվել էր նաև առաջին շրջանում։
Կարուանան վաստակեց 8 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 2-3-րդ տեղերը բաժանող Սերգեյ Կարյակինն ու Շաքրիյար Մամեդյարովն ունեն 7․5-ական միավոր։ Արոնյանը 6-րդ պարտությունը կրեց մրցաշարում: Մրցաշարի ընթացքում նա տարել է մեկ հաղթանակ և 6 պարտիա ավարտել ոչ-ոքի։ Նա 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Վաղը կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Ուեսլի Սոյի հետ։