Հայտնի է «Գանձասար-Կապանի» նոր գլխավոր մարզչի անունը
«Գանձասար-Կապանը» խզել է պայմանագիրը Կարեն Բարսեղյանի հետ: Հայտնի է թիմի նոր գլխավոր մարզչի անունը: 53-ամյա Աշոտ Բարսեղյանը կրկին կգլխավորի կապանյան ակումբը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աշոտ Բարսեղյանը «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել էր 2015-2017 թվականների ընթացքում: Նրա գլխավորությամբ կապանյան ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձել էր Հայաստանի փոխչեմպիոն:
«Գանձասար-Կապանը» շնորհավորում է Աշոտ Բարսեղյանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում անսպառ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ այս անչափ պատասխանատու աշխատանքում: