Մենք սպասելու ժամանակ չունենք. Էրդողանը հայտնել է՝ Թուրքիա է ժամանում Իրաքի պատվիրակությունը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիա է ժամանում Իրաքի պատվիրակությունը, քննարկելու Սինջարի հարցը: Էրդողանը հայտարարել է նաև, որ իրեն չի բավարարում PKK-ի հայտարարությունը Սինջարից դուրս գալու մասին, քանի որ Սինջարում շարունակում են մնալ այլ ահաբեկչական ուժեր՝ Սինջարի պաշտպանության ստորաբաժանումներ (YBS/YBJ) :
«Մենք կտեսնենք, թե ինչ են ասում Իրաքից ժամանած պատվիրակությունը և կգործենք ըստ այդմ: Մենք սպասելու ժամանակ չունենք»,- ասել է Էրդողանը:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք