Սաուդյան հակաօդային պաշտպանությունը Եմենից արձակված յոթ հրթիռ է կալանել ու ոչնչացրել. կան զոհեր և վիրավորներ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է յոթ բալիստիկ հրթիռների կալանման մասին, որոնք Սաուդյան Արաբիայի վրա արձակվել էին Եմենի կողմից: Այդ մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, երեք հրթիռ արձակվել էր երկրի մայրաքաղաք էր Ռիադի վրա: Բոլոր յոթ հրթիռներն է կալանվել ու ոչնչացվել են: Նախնական տվյալներով՝ բեկորները մասնակիորեն ընկել են բնակելի շրջանների վրա: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է Եգիպտոսի մի քաղաքացի, ևս երկու մարդ վիրավորվել է: