Քիմ Քարդաշյանի խորթ սեռափոխված հայրը զրկվել է քթի ծայրից. լուսանկարը թույլ նյարդեր ունեցողների համար չէ
Քեյթլին Ջեններն իր երկրպագուներին հայտնել է, թե ինչ է եղել իր դեմքի հետ: Բանն այն է, որ երկու օր առաջ նախկին մարզիկին լուսանկարել էին Մալիբուում զբոսնելիս տաօրինակ քթով: Որպեսզի բոլոր շշուկներին վերջ տա, աստղն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել՝ դեմքին արյունալի վերք: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Վերջերս ես ստիպված էի հեռացնել քթիցս արևից ստացած որոշ վնասվածքներ: Հ.Գ. Միշտ օգտագործեք արևային քսուք»,- գրել է նա:
Հայտնի աստղին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Բրյուս Ջենները, ով 2015թ-ին սեռափոխվել և դարձել է Քեյթլին Ջեններ, վախենում է առանց քթի մնալ, եթե այդ վնասվածքը հետագայում ևս տարածվի: Դրա համար նա հիմքեր ունի. 5 տարի առաջ վիրահատությամբ հեռացրել են նրա քթի ուռուցքը: