Դուբայի Գավաթ 2018. Ֆուտբոլի Հայաստանը ոչ-ոքի խաղաց Սաուդյան Արաբիայի հետ
Դուբայում ընթանում է «Դուբայի Գավաթ 2018» միջազգային մրցաշարը, որի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը խաղաց Սաուդյան Արաբիայի իրենց տարեկիցների ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:
Հաջորդ տուրում Հայաստանը կմրցի Տաջիկստանի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 27-ին՝ Երևանի ժամանակով 16;15-ին:
Առաջին տուրում մեր ընտրանին 0:4 հաշվով պարտվել էր ԱՄԷ-ի Մ19 հավաքականին: