Գնդակի հարվածը սպանել է 25-ամյա ֆուտբոլիստին
Խորվաթիայի առաջնության երրորդ դիվիզիոնի հանդիպումներից մեկի ժամանակ գնդակի՝ կրծքավանդակին ստացած հարվածից հետո ահացել է Բրունո Բոբանը: Այս մասին հայտնում է «HRT Sport»-ը:
Խաղի 15-րդ րոպեին ուժեղ հարվածից հետո նա ընկել է: «Մարսոնիի» խաղացողն ընկել է, կողքին գտնվող ֆուտբոլիստները հավաքվել են նրա շուրջը: Առաջին բուժօգնությունը ցույց է տվել ակումբի բժիշկը, իսկ հետո հասել է շտապ օգնության բրիգադը, սակայն չնայած նրանց ջանքերին՝ 25-ամյա կիսապաշտպանին վերակենդանացնել չի հաջողվել:
Մահվան հստակ պատճառը դեռևս հայտնի չէ: Դրա համար պետք է դիահերձում իրականացնել:
Բոբանը հայտնի է «Զագրեբում» հանդես գալով: Այս մրցաշրջանում 12 գոլի հեղինակ էր դարձել: