Հենրիխ Մխիթարյանը կրկին կխաղա Տոմաս Տուխելի գլխավորությամբ
«Արսենալի» ղեկավարությունը համաձայնության է եկել գերմանացի մասնագետ, «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ՝ թիմը գլխավորելու հարցում։
Նախնական պայմանագիր է կնքվել, համաձայն որի Թոմաս Տուխելը «Արսենալում» կսկսի աշխատել առաջիկա ամռանը՝ փոխարինելով Արսեն Վենգերին։
Տուխելը «Արսենալի» մարզիչ դառնալու համար մերժել է Մյունխենի «Բավարիային»: