Կատալոնիայի նախկին ղեկավարին ձերբակալել են գերմանա-դանիական սահմանին
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարություն) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Դանիայի հետ սահմանին: Այս մասին հաղորդում է Գերմանիայի Bild հրատարակության կայքը։
Կիլ քաղաքի (Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամաս) ավտոճանապարհային ոստիկանության ծառայողները Պուչդեմոնին ձերբակալել են Դանիայի հետ սահմանը հատելիս։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուչդեմոնը լքել է Ֆինլանդիան, և նրա գտնվելու մասին այդ երկրի իշխանությունները ոչինչ չգիտեն։