Քառօրյա պատերազմի հերոսներն այսուհետ ներկա կլինեն Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս զինվորները երեկ` մարտի 24-ին, ներկա են գտնվել Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպմանը (0:0):
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ տղաներն այսուհետ ներկա կլինեն մեր ընտրանու բոլոր խաղերին.
«Ապրես Հենո ջան:
Հայաստան- Էստոնիա խաղի հատուկ հյուրերը մեր Զինվորներն են: Տղաներն այսուհետ ներկա կլինեն Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին:
Հատուկ շնորհակալություն մեր Ֆուտբոլի ֆեդերացիային»,- գրել է Արմեն Մուրադյանն ու լուսանկար տեղադրել: