Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 0.2 %-ով, խոզերինը՝ 0.8 %-ով. ԱՎԾ տվյալներ
2018թ. հունվարի 1-ի դրությամբ Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 0.2 %-ով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, կովերի գլխաքանակն ավելացել է 0.5 %-ով, խոզերինը՝ 0.8 %-ով, ոչխարներինը եւ այծերինը`0.4 %-ով, թռչուններինը՝ 0.1%-ով:
Այսպիսով, հունվարի 1-ի դրությամբ, խոշոր եղջերավոր կենդանիների քանակը կազմել է 590 հազար, իսկ ոչխար եւ այծինը՝ 660 հազար: Հետաքրքիր է, որ խոշոր եղջերավոր կենդանիներ ամենաշատը պահում են Գեղարքունիքի մարզում, իսկ ոչխար եւ այծ՝ Արմավիրում: