Անդրանիկ Մարգարյանն է քաղբանտարկյալ եղել. Սեֆիլյանին ընդհանրապես չեն ճանաչում. Գալուստ Սահակյան
«Ամբողջ պատերազմի մասնակիցներին ճանաչում եմ, հարաբերություններ եմ ունեցել, բայց Սեֆիլյանին չեմ ճանաչել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարել է, թե ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ չէ, քաղբանտարկյալներ եղել են ՀՀԿ-ի հիմնադիրները:
«Ընդդիմադիրներն են ասում այդպես, մենք քաղբանտարկյալներ չենք ունեցել: Միայն նրանք են եղել, ովքեր ստեղծել են Հանրապետական կուսակցությունը»,-ասել է Գալուստ Սահակյանը:
Հարցին` ովքեր են եղել ՀՀԿ-ից քաղբանտարկյալներ, պատասխանել է.
«Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը, էլի ասե՞մ»: