Նկատել եմ, որ մի քանի ազդեցիկ, փողատեր ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ռուսական պետհամարանշներով թանկարժեք մեքենաներով են երթևեկում
Վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ նկատել եմ, որ այսպես կոչված հարց լուծող մի քանի ազդեցիկ ու փողատեր անձինք ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, ովքեր մեր երկրում առանցքային դերակատարություն ունեն իշխանության ձևավորման ու պահպանման գործում, երթևեկում են ռուսական պետհամարանշներով թանկարժեք մեքենաներով:
Ուզում եք ինքնաթիռով ու սուզանավով ման եկեք, և Ձեր հետևից քարշ տվեք տարբեր տրամաչափի հաստավզեր, միևնույն է՝ Դուք նույն հոգևոր ու մտավոր ստրուկն եք ու էությամբ գյադա:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք