Օվկիանոսի ամենախորհրդավոր բնակիչը (տեսանյութ)
Կենսաբանները տեսանյութով ցույց են տվել կարթորս ձկների զույգին՝ համաշխարհային օվկիանոսի ամենախորհրդավոր բնակիչներից մեկին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Science-ին:
Ազորյան կղզիների մոտ՝ 800 մետր խորության տակ, ստորջրյա սարքով նկարահանված կադրերեում հայտնվել է կարթորսի էգը: Նրա երկարությունը մոտ 16 սմ է: Գիտնականները նրան դասել են Caulophryne jordani տեսակին:
Առաջին անգամ պատմության մեջ հաջողվել է նկարահանել էգին՝ նրան կպած փոքրիկ արուի հետ: