Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում. կրակը փորձում են մարել կամավորները (տեսանյութ)
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը դեռեւս չի հաջողվել հանգցնել։
Հրդեհաշիջման աշխատանքներին միայն մի խումբ կամավորներ են մասնակցում։
«Դիլիջան Ազգային Պարկի Ստրելբիշի վերևի տարածքն է վառվում ու քիչ-քիչ մոտենում է անտառին: Արդեն հատուկենտ ծառեր տուժել են: Բարձրացեք վերև, եկեք վիզ դնենք միասին ու հանգցնենք»,- ասվում է ֆեյսբուքյան «Բնապահպանի տուն» խմբի հայտարարության մեջ:
Նշենք, որ հրդեհի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: