Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն Էստոնիայի հետ խաղում
Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի ազգային թիմի հետ:
Մեր ընտրանու հավանական մեկնարկային կազմը ներկայացրել է Armsport.am-ը:
Հայաստանի հավաքական - Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Հովհաննես Համբարձումյան, Ռումյան Հովսեփյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան:
Արթուր Պետրոսյանի ֆուտբոլիստները մարզումային երրորդ օրն են անցկացրել խաղից առաջ:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հավաքականը մարտի 27-ին ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի՝ խաղալով Լիտվայի հավաքականի հետ: