Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել

Ֆինանսական նախահաշիվը կատարողականը չէ. ԵՊՀ պարզաբանումը երիտասարդ «վերլուծաբաններին»

Երևանի պետական համալսարանի ֆինանսական համակարգի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել ԵՊՀ ուսանող Յուրի Արայիկի Ավագյանը, ով նախորդ տարի հեռացվել է ԵՊՀ-ից ակադեմիական անբավարար առաջադիմություն ունենալու պատճառով (24 և ավել կրեդիտ պարտք): Սակայն ԵՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշակի անդրադարձ կատարել հնչեցված «մեղադրանքներին», որոնք իրականում ամենասովորական հերյուրանքներ են:

Մանրամասները ստորև.

1. ԵՊՀ-ի գործունեությունը թափանցիկ է, և տարեկան գործունեության ֆինանսական նախահաշիվը, ինչպես նաև կատարողականը պարբերաբար հրապարակվում են՝ ստանալով համապատասխան փորձաքննություն լիցենզավորված կազմակերպության կողմից (աուդիտ): ԵՊՀ ընդհանուր բյուջեն 9 մլրդ 834 մլն դրամ է, որից ԵՊՀ աշխատակիցներին աշխատավարձ է վճարվում 6 մլն 621 մլն դրամը: Երիտասարդ «վերլուծաբանը», աչքի անցկացնելով նախահաշվի տողերը, չի կարողացել կողմնորոշվել, թե որ թիվն ինչ է նշանակում և հայտնվել է զավեշտալի վիճակում: Մասնավորապես, երիտասարդ «վերլուծաբանը» չի հասկացել, որ ֆինանսական նախահաշիվը կատարողականը չէ։ Այն պնդումը, թե ԵՊՀ-ն 3.5 մլրդ դրամով 1334 անուն ապրանք է ձեռք բերել, պարզ ապատեղեկատվություն է: Բացի աշխատավարձից՝ մյուս հոդվածներով կատարվող ծախսերի մեջ մտնում են հետևյալ ծառայությունները, որոնք ուղղակիորեն ապրանքի ձեռքբերում չեն, բայց ապահովել են ԵՊՀ-ի գործունեությունը 2017 թ.

ա. ուսանողների հատկացվող կրթաթոշակ – 207 360 000 դրամ,
բ. պետական բյուջե վճարվող հարկեր – 139 363 000 դրամ,
գ. կոմունալ վճարումներ (գազ, լույս, ջուր) – 274 459 000 դրամ,
դ. փոստ և կապ (ներառյալ ինտերնետ և հեռախոսային կապ) – 21 748 000 դրամ,
ե. գրասենյակային ծախսեր – 35 998 000 դրամ,
զ. տրանսպորտային ծախսեր (ներառյալ ուսանողական պրակտիկաների տրանսպորտային ծառայության կազմակերպումը և ավտոպարկի սպասարկումը) – 44 302 000 դրամ,
է. ապրանքանյութական պաշարների ծախսեր (շինանյութ, տնտեսական ապրանքներ, սնունդ, համակարգչային պարագաներ, լամպեր, լուսարձակներ, քիմիական նյութեր) – 129 815 000 դրամ,
ը. ծառայությունների ձեռքբերման ծախսեր (սանիտարական մաքրման, պահնորդական, աուդիտորական, ԵՊՀ աշխատակիցների համար առողջության ապահովագրության ծառայություններ, ֆուրշետ) – 437 704 000 դրամ,
թ. ներկայացուցչական ծախսեր (օտարերկրյա և տարբեր պատվիրակությունների դիմավորման և ընդունման ծախսեր) – 3 293 000 դրամ,
ժ. վարձակալության ծախսեր (տարբեր միջոցառումների համար սրահների, հյուրատների և տեխնիկայի վարձակալություն) – 10 523 000 դրամ,
ի. գործուղումների ծախսեր (ուսանողների միջազգային օլիմպիադաների մասնակցության ծախսեր, գիտական և դրամաշնորհային ծրագրերի գործուղումներ, դասախոսական անձնակազմի գործուղման և վարչական գործուղ-ման ծախսեր) – 179 107 000 դրամ,
լ. նպատակային ֆինանսավորման ծախսեր (տարբեր երկրների հետ դրամաշնորհային համագործակցությւան ծախսերի վճարումներ. Եվրամիության կողմից հատկացված դրամաշնորհներ, ՀՀ ԿԳՆ-ից համապատասխան հանձնարարությամբ պայմանագրեր) – 170 697 000 դրամ,
խ. գրադարանային ծախսեր (գրքերի ձեռքբերման ծախսեր, թերթերի և ամսագրերի ձեռքբերում, էլեկտրոնային ռեսուրսների բաժանորդագրություն, ԵՊՀ աշխատակիցների կողմից հեղինակած գրքերի հրատարակության ծախսեր) – 42 000 000 դրամ,
ծ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պետական ֆինանսավորման ծախսեր (կրթաթոշակ, ուսանողական նպաստ և ուսման վարձի փոխհատութցում արտոնություն ունեցող ուսանողներին) – 120 181 000 դրամ,
կ. այլ ծախսեր (համագործակցություն Հայաստան երիտասարդական հիմնադրամի հետ, Հայաստան համահայկական հիմնադրամի հետ, մշակութային միջոցառումների տոմսերի ձեռքբերում) – 165 335 000 դրամ,
հ. ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերում (լաբորատոր սարքավորումներ ձեռքբերում, համակարգչային գույք, կահույք, կենցաղային գույք, շքանշաններ) – 360 567 000 դրամ,
ձ. հիմնանորոգման ծախսեր, որոնք իրականացվել են Ծարավ Աղբյուրի 55 հասցեում ԵՊՀ ուսանողական հանրակացարանի հիմնանորոգում (620 մլն դրամ ստացվել է ամերիկացի բարերար Գուրգեն և Մարգարիտ Ասատուրյանների կտակից), Կենտրոնական և ուսումնական մասնաշենքերում վերանորոգման աշխատանքներ – 900 773 000 դրամ:

2. Հավաստում ենք, որ ԵՊՀ-ն իր գնումները իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ «Գնումների մասին» օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ մրցույթներով, որոնք իրականացվում են էլեկտրոնային կարգով, իսկ հաղթողը որոշվում է նվազագույն գնային առաջարկի ներկայացմամբ։ Այս ամբողջ գործընթացը վերահսկվում է ՀՀ Ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների կողմից (գնման գործընթացի ամբողջական տեղեկատվությունը արտացոլվում է gnumner.am կայքում): Այսինքն՝ որևէ մեկը չի կարող սուբյեկտիվ որոշել թե՛ ապրանքի մատակարար կազմակերպությանը, թե՛ ապրանքի, աշխատանք-ծառայության գինը:

3. Վերոնշյալ նյութի մեջ հիշատակությունը, թե օրինակ՝ կախիչը, զուգարանի թուղթը, օճառամանը, զուգարանակոնքը, դրոշակը և այլ պարագաներ ձեռք են բերվել շուկայականից թանկ, նույնպես հերյուրանք է, քանի որ ԵՊՀ-ն նույնիսկ ցանկության դեպքում չի կարող գնումն ուղիղ ձևով իրականացնել հիշատակված «Փեթակից» կամ այլ կոմերցիոն վայրերից այն պարզ պատճառով, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը չի տալիս այդ հնարավորությունը, իսկ երիտասարդ «վերլուծաբանը» մոռանում է, որ մրցույթին մասնակցող կազմակերպություններն ունեն հարկային պարտավորություններ, որոնց կատարման պարագայում տոնավաճառային գներից մատակարարվող ապրանքների գները շատ քիչ տարբերություն են ունենում: Բացի այդ, շատ ապրանքներ ունեն որակական տարբերություն հենց նույն ապրանքանիշի մեջ, օրինակ՝ նույն գրիչը կարող է որակական հատկանիշներով տարբերվել և տարբեր գներ ունենալ: Իրազեկում ենք նաև, որ ԵՊՀ-ն գիտական հետազոտություն իրականացնող հաստատություն է, որտեղ տարբեր դրամաշնորհային կազմակերպությունների և հետազոտողների կողմից դրվում են կոնկրետ պահանջներ՝ լաբորատոր սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ (օրինակ՝ առանձնահատուկ պարամետրերով պլանշետ, որի գինը մրցույթի արդյունքում սահմանվում է 400.000 դրամ). ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումները գիտական հետազոտություն իրականացնողների պահանջները չեն կարող չբավարարել:

4. Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ «վերլուծաբանի» զարմանքին, որ ԵՊՀ-ն գնել է մեկ տոննա գազար, 2 տոննա ձմերուկ, 1,5 տոննա լոլիկ, 16.000 կտոր թխվածք, հավաստիացնում ենք, որ վերոնշյալ սննդամթերքը ևս ձեռք է բերվել մրցութային կարգով, սակայն այն սպառել են ոչ թե վարչական ապարատի աշխատակիցները, այլ ԵՊՀ Ծաղկաձորի, Հանքավանի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաների հյուրերը, որոնց մեջ են մտնում նաև ԵՊՀ ուսանողներն ու դասախոսները, որոնք վճարում են իրենց հանգստի համար, իսկ հանգստի գումարի մեջ մտնում է նաև սնունդը:

Փաստում ենք, որ վերոնշյալ պարզաբանումներն ունեն փաստաթղթային հիմնավորումներ, ինչպես նաև տեղեկացնում ենք, որ Երևանի պետական համալսարանի 2014-2017 թվականների գործունեությունը գրեթե բոլոր ոլորտներում ստուգման է ենթարկվել ՀՀ Ֆինանսների նախարարության համապատասխան գերատեսչության կողմից 2017 թվականին, իսկ 2018 թվականի սկզբին՝ նաև պետական բյուջեի վերահսկողության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից:

Ուրախալի է երիտասարդ «վերլուծաբանների» մտահոգությունը ԵՊՀ ֆինանսների և տնտեսական գործունեության վերաբերյալ, սակայն նրանց կոչ ենք անում խորությամբ ծանոթանալ գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշվին ու կատարողականին։ Միաժամանակ հավաստում ենք, որ ԵՊՀ-ն մշտապես բաց է եղել պատկան գերատեսչությունների, շահագրգիռ կազմակերպությունների և մամուլի առջև՝ համապատասխան պարզաբանումների տրամադրման համար:

Հ.Գ. – Հույս ունենք, որ մեր երիտասարդ «վերլուծաբանները» հետայսու կկարողանան հարցումներ ուղղել ԵՊՀ-ին և հոգատար բացատրությունից հետո ընկալել այնպիսի բարդ ոլորտ, ինչպիսին ֆինանսական համակարգն է։

դիտվել է 329 անգամ
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել
Ամենաընթերցվածը
website by Sargssyan