Ի՞նչ նվիրեց Հրայր Թովմասյանը ՍԴ առաջին նախագահին (լուսանկար)
Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր՝ մարտի 23-ին անվանակոչվել է Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով:
Հրայր Թովմասյանը այդ առիթով փոքրիկ և խորհրդանշական հուշանվեր է փոխանցել Գագիկ Հարությունյանին՝ ներկայացնելով նաև այդ հուշանվերի խորհուրդը:
«Դժվար էր այդ հուշանվերի ընտրությունը, որը պետք է այսօրվա և պարոն Հարությունյանի անձի հետ կապված որոշակի խորհուրդ իր մեջ պարունակեր: Եվ այն, ինչ ընտրվեց, պարո՛ն Հարությունյան, ըստ էության իմ մտահղացմամբ և քանդակագործի ձեռամբ իրականացված` Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երևացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ: Պարո՛ն Հարությունյան, սա ուզում եմ փոխանցել Ձեզ՝ ի նշան մեր շնորհակալության և երախտիքի»,-ընդգծել է Հրայր Թովմասյանը: