ՀՀ սահմանադրական դատարանի փոքր սրահը Գագիկ Հարությունյանի անունը կկրի
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացման, միջազգային ճանաչման, սահմանադրական բարեփոխումների գործում ներդրած ավանդը, Հայաստանում սահմանադրական արդարադատության հաստատման, սահմանադրական մշակույթի ձևավորման, իրավագիտության բնագավառում ունեցած ակնառու ներդրումները՝ ՀՀ սահմանադրական դատարանի փոքր սրահը կոչել ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ անվամբ: