Բրիտանուհին Քիմ Քարդաշյանի տեսքով տորթ է պատրաստել՝ ծախսելով ավելի քան 1.2 մլն դոլար (լուսանկարներ)
Անգլիացի հայտնի հրուշակագործ Դեբի Ուինգհեմը թխել է աշխարհի ամենայուրատեսակ տորթերից մեկը, որը պատրաստված է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տեսքով:
Ուինգhեմին այս պատվերի համար դիմել էր մի տղամարդ, որը ծննդյան տոնի առթիվ անակնկալ էր ուզում մատուցել իր սիրելիին: Նշվում է, որ տղամարդու ընկերուհին արտաքնապես շատ նման է Քարդաշյանին:
Պատվիրատուն հրուշակագործին է փոխանցել սիրելիի նկարն ու ասել, որ նրա տեսքով տորթ թխվի: Երբ Ուինգհեմը տեսել է նկարը՝ հասկացել է, որ հոբելյարը և՛ դեմքով, և՛ կազմվածքով չափազանց նման է Քարդաշյանին:
Հայտնի է, որ տորթն արժե ավելի քան 1.2 մլն դոլար: Նման բարձր գինը պայմանավորված է այն փաստով, որ տորթի վրա կան ադամանդյա զարդեր: