Գյուղմթերքի արտահանման ծավալներն ավելացել են. նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան երկու անգամ
2018 թվականի մարտի 22-ի դրությամբ՝ Հայաստանից 24.965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Գերատեսչության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է շուրջ 13.970 տոննայով:
Հայկական գյուղարտադրանքն արտահանվել է հիմնականում Ռուսաստան՝ շուրջ 23.370 տոննա: Փոքր ծավալներով արտահանում է իրականացվել նաև հարևան Վրաստան, ինչպես նաև Բելառուս, ԱՄԷ, Իրաք և Ռումինիա: